«Կարպատների» հարձակվող Կադիմյանին կասկածում են Ուկրաինայի օրենքները խախտելու մեջ![]() 30 մարտի 2016 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Լվովի «Կարպատների» հարձակվող Գեղամ Կադիմյանը, որն առաջին անգամ մասնակցեց Հայաստանի հավաքականի խաղին Բելառուսի ընտրանու հետ ընկերական հանդիպման ժամանակ, կասկածվում է Ուկրաինայի օրենսդրությունը խախտելու մեջ: Ֆուտբոլիստը հայտագրված է «Կարպատների» կազմում որպես Ուկրաինայի քաղաքացի և լեգիոներ չի համարվում, իսկ Ուկրաինայի օրենսդրությունը երկքաղաքացիություն չի ընդունում: Եթե Կադիմյանին հրավիրել են Հայաստանի հավաքականի հանդիպմանը, նշանակում է, նու ունի այդ երկրի անձնագիր և ըստ Ուկրաինայի օրենքների պետք է զրկվի Ուկրաինայի քաղաքացիությունից և համարվի լեգիոներ, հայտնում է Gazeta.ru-ն «Depo.Սեկտոր»-ի վրա հղումով: Գեղամ Կադիմյանը Երևանի «Փյունիկի» սանն է: 14 տարեկանում տեղափոխվել է Խարկով, որտեղ շարունակել է ուսումը «Արսենալի» ֆուտբոլի դպրոցում: Լվովի «Կարպատների» կազմում խաղում է 2016-ի փետրվարից:2016-ի մարտի 5-ին նա առաջին անգամ հանդես է եկել «Կարպատների» կազմում` մասնակցել է Օդեսայի «Չերնոմորեցի» դեմ խաղին: 2016-ի մարտին Կադիմյանը կանչվել է Հայաստանի ֆուտբոլի հավաքական` մասնակցելով Բելառուսի հետ խաղին: 68-րդ րոպեին նա փոխարինել է Մարկոս Պիզելիին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |