ՌԴ-ն կարող է ընդլայնել թուրքական գյուղմթերքի էմբարգոյի ցանկը30 մարտի 2016 - 13:51 AMT PanARMENIAN.Net - «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը չի բացառել, որ կարող է արգելք սահմանվել Թուրքիայից բուսական բոլոր տեսակի ապրանքների ներկրման համար: «Մենք ստիպված կլինենք ընդհանրապես արգելել Թուրքիայի բուսական ապրանքների ներկրումը: Դա կարող է տեղի ունենալ մեկ ամսվա ընթացքում»,-ասել է Դանկվերտը: Ըստ նրա, ավելի վաղ թուրքական կողմի ներկայացուցիչները ժամանել էին Մոսկվա բանակցությունների, երբ խոսք գնաց արգելքի մասին: Հիմա նրանք սահմանափակվում են նամակներով, հայտնելով մեզ, որ «խախտումները շտկելու ուղղությամբ» միջոցներ են ձեռնարկվել: «Բայց շուկան մերն է, համոզեք մեզ, որ այդ միջոցները բավարար են: Չհամոզեցին»,-նշել է Դանկվերտը: «Ուստի մենք սկսեցինք նրանից, որ այժմ արգելել ենք ապրանքների մի մասը, իսկ հետո արգելքներ կսահմանվեն ըստ անվանումների, կամ միանգամից ամեն ինչի համար, քանի որ, եթե շփումը չի ստացվում, քննարկում չի ստացվում, ապա ստիպված ենք լինելու ամեն ինչի սահմանափակումներ մտցնել: Կամ գալիս եք և քննարկում եք, կամ ինքներդ եք ընտրում ձեր ճանապարհը: Մենք չենք կարող համոզել»,-ասել է Դանկվերտը: ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցնում է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար: ՌԴ կառավարությունն արգելել է սառեցված մսի և մսամթերթի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում կաթնաշոռի և պանրի, ինչպես նաև լակտոզայից զերծ արտադրանքի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիի ներմուծումը Թուրքիայից: Թուրքիայից ի թիվս այլ ապրանքների արգելվում է ՌԴ ներկրել լոլիկ, սոխ, վարունգ, ցիտրուսներ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ, աղ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |