Գազի և ալմաստների վերաբերյալ հայ-ռուսական համաձայնագրում փոփոխություններ կկատարվեն30 մարտի 2016 - 15:46 AMT PanARMENIAN.Net - ՌԴ կառավարությունը որոշել է Պետդումայի վավերացմանը ներկայացնել Ռուսաստանի և ՀՀ միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների առաքումների ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում նախատեսվող փոփոխությունները: Նախատեսվում է բացառել համաձայնագրի կարգավորման ոլորտից չմշակված ալմաստների վերաբերյալ մասը, քանի որ Հայաստանը միացել է ԵՏՄ-ին: Ամրագրվում է նաև նավթամթերքների ցանկը, որոնք առաքվում են ՌԴ-ից Հայաստան առանց արտահանման մաքսատուրքի գանձման, հայտնում է ՏԱՍՍ-ը: 2015-ի դեկտեմբերի վերջում ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը արձանագրություն ստորագրեցին, որով նախատեսվում է մաքսատուրքերից անժամկետ ազատել Ռուսաստանից Հայաստան նավթամթերքի և բնական գազի առաքումը: Փաստաթղթով փոփոխություններ են կատարվում բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների առաքումների ոլորտի վերաբերյալ երկու երկրների կառավարությունների միջև գործակցության մասին համաձայնագրում, որը ստորագրվել է Երևանում 2013-ի դեկտեմբերի 2–ին: Ստորագրված արձանագրությունն առաջարկում է մի շարք փոփոխություններ կատարել համաձայնագրում` կապված երկկողմ միջազգային-իրավական բազա ստեղծելու անհրաժեշտության հետ` ԵՏՄ մասին պայմանագրի դրույթներին համապատասխան։ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքվել է Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում գործակցության վերաբերյալ համաձայնագիր: Նույն օրը՝ Հայաստան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցելության ժամանակ, 12 համաձայնագիր ստորագրվեց, այդ թվում՝ Հայաստանին ռուսական գազի մատակարարման, կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցում տրամադրելու, «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների, միջուկային անվտանգության մասին համաձայնագրեր, ինչպես նաև ստորագրվեց 2014-2018-ին Հայաստանի բնական գազ ներմուծելու մասին «ՀայՌուսգազարդ»-ի ու «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի միջև գործարքը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |