Ռամազոտիի համերգի կազմակերպիչ. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում վնասների հատուցման համար30 մարտի 2016 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում իտալացի երգիչ և կոմպոզիտոր Էրոս Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերը վերադարձնելու հարցը դեռ մշուշոտ է մնում: FORPOSTART PRODUCTION ընկերության գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը հայտարարություն է տարածել` հաստատելով, որ Էրոս Ռամազոտտի երևանյան համերգը չեղարկվել է, իսկ ընկերությունը պատասխանատվություն չի կրում հնարավոր վնասների հատուցման հարցում: «Միջոցառման տոմսերի վաճառքը դադարեցվում է: Տոմսերը և դրանց վաճառքից գոյացած ամբողջ հասույթը հանդիսանում է Global Communications ընկերության սեփականությունը»,-ասվում է հայտարարության մեջ: «Trident Music Srl պրոդյուսերական ընկերությունը, որը Էրոս Ռամազոտտիի՝ 2015-2016 թվականների համաշխարհային համերգային շրջագայության կազմակերպիչն է, խորապես ցավում է, որ մարտի 26-ին Մինսկում կայացած համերգից հետո ստիպված է հայտարարել, որ դադարեցվում են Էրոս Ռամազոտտիի Էստոնիայում, Ռուսաստանում և Հայաստանում կայանալիք համերգային շոուները՝ նշված երկրներում շրջագայության ռուսաստանյան կազմակերպիչ Global Communications ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման պատճառով»,-ասվում է հայտարարության մեջ: Global Communications ընկերության (ՀՎՀՀ 7704858856) ղեկավարն է Անդրեյ Նիկոլայի Ագապովը: Global Communications-ը բազմիցս խախտել է պայմանագրով ամրագրված ֆինանսական պարտավորությունները՝ ներառյալ Էրոս Ռամազոտտիի համերգային շոուն միջազգային բարձր մակարդակով կազմակերպելուն ուղղված դրամական միջոցների վճարումը Trident Music Srl պրոդյուսերական ընկերությանը: Զուր էին նախապես հաստատված գները և վճարումների ժամկետները վերանայելու շուրջ Global Communications-ի խնդրանքները բավարարելու Trident Music Srl-ի փորձերը՝ հուսալով, որ ի վերջո Global Communications-ը կկատարի իր պարտավորությունները: «Հաշվի առնելով Global Communications-ի կողմից պայմանագրային դրույթների խախտումները, մենք ստիպված են չեղյալ հայտարարել շոուն և խզել պայմանագիրը Global Communications ընկերության հետ: Trident Music Srl-ը իրավունք ունի դիմել դատարան՝ Global Communications-ի դեմ հայցով և պահանջել կրած խոշոր չափի վնասի փոխհատուցում: Trident Music Srl-ը շոուի կայացման համար ձեռնարկած առավելագույն ջանքերի հետ մեկտեղ, այնուամենայնիվ հայցում է Էրոս Ռամազոտտի երկրպագուների և բոլոր այն մարդկանց ներողամտությունը, ում անհարմարություններ է պատճառել այս տհաճ և անհավանական իրավիճակը», -ասվում է հայտարարության մեջ: FORPOSTART PRODUCTION-ը բանակցություններ է վարել Trident Music Srl-ի հետ՝ ի դեմս Մաուրիցիո Սալվադորիի, ով պատրաստ էր գնալ զիջումների և սպասել ևս 2 օր՝ ստեղծված իրավիճակում երևանյան շոուի կազմակերպման հնարավորության հարցը հստակեցնելու համար: Ընկերությունը տեղեկացնում է, որ դիմել է մի քանի հայ գործարարների՝ համերգը փրկելու ակնկալիքով, սակայն դրական պատասխան չի ստացել: Արդյունքում, Էրոս Ռամազոտիի երևանյան համերգը վերջնականապես չեղյալ է հայտարարվում՝ համաձայն Trident Music Srl-ի որոշման: Զառա Մխեյանը նշել է, որ Global Communications-ի ղեկավար Ա. Ագապովը չի պատասխանում ընկերության հեռախոսազանգերին: Նախապատրաստական աշխատանքների 6 ամիսների ընթացքում Global Communications-ը բազմիցս խախտել է FORPOSTART PRODUCTION-ի նկատմամբ իր պարտավորությունները՝ կապված Էրոս Ռամազոտտի շոուի անցկացման ծախսերի վճարումների հետ (երևանյան ենթագործակալների՝ երրորդ անձանց վճարումները): Սակայն, FORPOSTART PRODUCTION-ը և նրա երևանյան ներկայացուցիչ «Շոուսթար» ընկերությունը մշտապես գնացել են զիջումների և ինքնուրույն են լուծել կապալառուների հետ ծագած ֆինանսական հարցերը: Պայմանագրում առանձին կետով սահմանվում է, որ Global Communications-ի կամ Արտիստի մեղքով Միջոցառման չեղարկման դեպքում Գործակալը որևէ պատասխանատվություն չի կրում հնարավոր վնասները հատուցելու հարցում, բոլոր պահանջները ներկայացվում են պատվիրատուին, այսինքն Global Communications-ին: Բնակչության դրամական միջոցների փոխհատուցումը (ոչ գործակալի մեղքով չեղարկված Միջոցառման տոմսերի վերադարձը) իրականացվում է Պատվիրատուի կողմից, ինչի կապակցությամբ էլ, FORPOSTART PRODUCTION-ը, որ նույնպես հանդիսանում է տուժող կողմ, ամենասեղմ ժամկետներում կպատրաստի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և Global Communications ընկերության դեմ դատական ատյաններին հայցադիմում կներկայացնի: Բաքվում ապրիլի 28-ին նախատեսված Ռամազոտտի համերգը՝ կապված վերը նշված կոնֆլիկտի հետ (Global Communications-ի և Trident Music Srl-ի միջև), նույնպես չեղյալ էր հայտարարվել: Սակայն, Հեյդար Ալիևի ֆոնդի ֆինանսական օժանդակությամբ այն Բաքվում կկայանա, այս պահի դրությամբ՝ ապրիլի 27-ին: Վրաստանում ևս, մշակույթի նախարարության աջակցությամբ, ինքնուրույն լուծել են իրենց ֆինանսական խնդիրները Trident Music Srl-ի հետ և այս պահի դրությամբ Է. Ռամազոտտի համերգը Թբիլիսիում կկայանա ապրիլի 24-ին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |