Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծ. Թուրքիան հույսը դրել է ԱՄՆ հրեաների լոբբիի վրա

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլլահ Գյուլի ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ փոխնախագահ Դիկ Չեյնիի, պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի, ազգային անվտանգության գծով նախագահի խորհրդական Սթիվեն Հեդլիի եւ որոշ առաջատար կոնգրեսականների հետ: Գյուլը մտադիր է «բացատրել ԱՄՆ-ին այն վնասը, որ կարող է հասցվել թուրք-ամերիկյան հարաբերություններին» Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունման դեպքում: Ինչպես հաղորդվում է, հրեական լոբբին, որի վրա է առավելապես հույսը դրել Անկարան, պատրաստավում է սկսել այդ փաստաթղթի ընդունման դեմ ուղղված գործողությունները: Հրեական կազմակերպությունները մտավախություն ունեն, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունման դեպքում, հարվածի տակ կդրվեն երկու երկրների դաշնակցային հարաբերությունները եւ ԱՄՆ-ն կարող է զրկվել «Ինջիրլիկ» ռազմակայանից, որը գտնվում է Իրանի սահմանի մոտ եւ օգտագործվել է ԱՄՆ-ի կողմից Իրաքի դեմ գործողություններում: Այն, որ այժմ Ներկայացուցիչների պալատը գլխավորում է հայկական լոբբիին մոտ կանգնած Նենսի Փելոսին, ավելացնում է օրինագծի ընդունման շանսերը: Այդ կապակցությամբ Վաշինգտոնի երեք հրեական կազմակերպություններ փորձում են կանխել այդ հարցի ներառումը Ներկայացուցիչների պալատի օրակարգում:



Փետրվարի 7-ին ԱՄՆ են մեկնել Թուրքիայի իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության, ինչպես նաեւ հիմնական ընդդիմադիր Ժողովրդական դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները: Նրանք կհանդիպեն ինչպես կոնգրեսականների, այնպես էլ հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ: Իսկ Թուրքիայի Զինված ուժերի Կենտրոնակայանի պետ Յաշար Բեյուքանաթի այցը Վաշինգտոն կսկսվի փետրվարի 11-ին, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---