Իրանը $2 մլն դրամաշնորհ է հատկացրել Մեղրիի և Ագարակի գազաֆիկացմանը31 մարտի 2016 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Իրանական «Սաներջի» (Sanergy) ընկերությունը մինչև 2016-ի ավարտը գազաֆիկացնելու է Հայաստանի սահմանամերձ քաղաքները։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության մարտի 31-ի նիստում: Իրանի աջակցությամբ իրականացվող ՀՀ-ում՝ Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի գազի բաշխման ցանցի կառուցման դրամաշնորհային ծրագրի իրականացման գլխավոր կապալառու իրանական «Սաներջի» ընկերությանը թուլտվություն է տրվել՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ընկերության միջև 2011-ի դեկտեմբերի 26-ին կնքված հուշագրի շրջանակում: ԻԻՀ կառավարությունը համաձայնել է հուշագրի շրջանակում որպես դրամաշնորհ տրամադրել $2 մլն, Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Դրա համաձայն` հայկական կողմն իր վրա է վերցրել հուշագրի շրջանակում տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և ապրանքների ներմուծման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: 2013-ին ավարտվել են նախագծման աշխատանքները և սկսվել են համապատասխան սարքերի, սարքավորումների ու նյութերի մատակարարումները: Սակայն շինարարական աշխատանքները չեն մեկնարկել՝ պայմանավորված ԻԻՀ-ի կողմից ծրագրի ֆինանսավորման կասեցմամբ: 2015-ի հոկտեմբեր ամսից իրանական կողմը վերսկսել է ծրագրի ֆինանսավորումը և ծրագրի գլխավոր կապալառու «Սաներջի» ընկերության կողմից շարունակվել և ավարտվել են Իրանից համապատասխան սարքերի, սարքավորումների և նյութերի մատակարարումները: Աշխատանքների իրականացման ժամանակացույցի համաձայն, շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2016-ի սկզբին, ավարտը` 6-7 ամսվա ընթացքում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |