Թամանյանի և Ճարտարապետության թանգարան-ինստիտուտները կմիավորվեն31 մարտի 2016 - 14:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մարտի 31-ի նիստում որոշում է կայացրել «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ»-ը կվերանվանվի «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության: Թանգարան-ինստիտուտը կստեղծվի Թամանյանի թանգարան-ինստիտուտի և Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի միավորման միջոցով։ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի խոսքով՝ միավորումը կօգնի հավաքել, պահպանել եւ ուսումնասիրել Թամանյանի աշխատանքին, ինչպես նաեւ նրա ոճին հետեւող մյուս ճարտարապետների գործունեությանը վերաբերող նյութերը։ ՀՀ կառավարության նախագծով՝ «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են, մասնավորապես` - Թամանյանի կյանքին ու գործունեությանը վերաբերվող արխիվային, լուսանկարչական, գծագրական, պատմական, անձնական և ցուցադրական այլ նյութերի հավաքումը, պահպանումը, հաշվառումը, վերականգնումը, համակարգումը և դրանց հիման վրա գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, - Արվեստի, տնտեսության, Հայաստանի միջազգային ճանաչման, հնագիտության և այլ ասպարեզներում Թամանյանի գործունեության ազդեցության, ինչպես նաև Թամանյանի ճարտարապետական ոճը շարունակող ճարտարապետների գործունեության ուսումնասիրումը, - Ճարտարապետության, քաղաքաշինության, շինարարական արվեստին և անհատ ճարտարապետների ստեղծագործություններին վերաբերվող տվյալների բանկի ստեղծումը, - Մշտական, ժամանակավոր և շրջիկ ցուցահանդեսների կազմակերպումը (նաև օտարերկրյա պետություններում), Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |