Մոտ 245 մլն դրամ՝ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կապիտալի ավելացմանը31 մարտի 2016 - 14:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մարտի 31-ի նիստում ՀՀ առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշում է ընդունել: Նախագծով առաջարկվում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնել: Հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ նախագծով առաջարկում են Կառավարության պահուստային ֆոնդից 244 մլն 983.000 հատկացնել Կենտրոնին պահպանման ծախսերը հոգալու, ինչպես նաև՝ համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու և տարածքը բարեկարգելու նպատակով: «Հիշատակված գումարի մոտ 207 մլն դրամը հատկացվելու է ընթացիկ աշխատանքները և համապատասխան ապրանքներն ու սարքավորումները ձեռք բերելու նպատակով, իսկ մնացածը տրամադրել ընկերությանը՝ կենտրոնը պահպանելու նպատակով»,- ասել է նա: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին հավելել է, որ նախագիծը պետք է արդեն քննարկված լիներ: Ի պատասխան նախարար Մուրադյանը հստակեցրել է, որ խնդիրը քննարկվել է համապատասխան նախարարության կազմկոմիտեում և եղել են համապատասխան առաջարկներ, որոնք ներկայացվել են երեկոյան ուշ և չեն հասցրել դրանք ներառել, գրում է Armtimes.am-ը: Աբրահամյանը հետաքրքրվել է, թե պահանջվող գումարը հատկացնելու դեպքում Կենտրոնը լիարժեք գործելո՞ւ է, որին ի պատասխան նախարարը դրական է արձագանքել: Վարչապետը նշեց, որ այդ շտկումները կատարելու համար երկու օր ժամանակ է տրամադրում: 2013-ի հոկտեմբերին ՀՀ կառավարության և ամերիկյան «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ՓԲԸ միջև ստորագրվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կառավարման պայմանագիր: «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերությունը մասնագիտացված է միջուկային բժշկության բնագավառում եւ գործունեություն է ծավալում աշխարհի մի շարք երկրներում, ադ թվում` Ավստրալիա, Նոր Զելանդիա, Թաիլանդ, Չինաստան, Բրազիլիա: Ազգային մրցունակության հիմնադրամի Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագիրը բաղկացած է երեք փուլից` ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման, ճառագայթային թերապիայի ու քիմիոթերապիայի եւ վիրաբուժության ուռուցքաբանական կենտրոնների ստեղծում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Արսեն Թորոսյան․ Պետք է նաև մի 1700-ամյա առասպել էլ վերջնական և հիմնահատակ կոտրել «Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին»,–գրել է նա Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթնում, փողոցներ են փակվում Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ |