Անկարան խելամիտ չի վարվում` պարտակելով արդեն գոյություն չունեցող Օսմանյան կայսրության մեղքը Հայոց ցեղասպանության համար 7 փետրվարի 2007 - 13:37 AMT PanARMENIAN.Net - «1975 եւ 1984 թվականներին, երբ Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին, եւ երբ նախագահ Ռեյգանը 1981 թվականին իր ուղերձում օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը, Թուրքիան ճիշտ ճանապարհ ընտրեց եւ հանդես չեկավ հակաամերիկյան սպառնալիքներով»,-«Լոս Անջելես թայմսի» խմբագրին ուղղված նամակում գրում է «The California Courier»-ի խմբագիր Հարութ Սասունյանը: Ինչպես կարծում է Սասունյանը, այն ժամանակ Անկարան գիտակցում էր, որ նա ավելի է զգում ԱՄՆ կարիքը, քան Վաշինգտոնը Թուրքիայինը: «Եթե թուրքական կառավարությունը չշարունակեր Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը, ապա անհրաժեշտ չէր լինի տարեցտարի նման բանաձեւեր ընդունել: Թուրքիայի ղեկավարները խելամիտ չեն վարվում, փորձելով պարտակել զանգվածային հանցագործության համար արդեն գոյություն չունեցող Օսմանայան կայսրությանը: Նրանք պետք է դատապարտեն նրանց, ով կատարեց Հայոց ցեղասպանությունը այնպես, ինչպես Գերմանիան դատապարտեց նացիստների գործած Հոլոքոսթը»,-ասվում է նամակում: Իր հերթին «Լոս Անջելես Թայմսի» խմբագիր Քրիս Քրիսմանը գրում է, որ մեկ դարից ավելի է անցել Հայոց ցեղասպանությունից, «որի վկաները եղան ամերիկացի դիվանագետները եւ նավաստիները, իսկ մեր կառավարությունը չի կարողանում հասնել «ցեղասպանություն» բառի կիրառմանը: Մենք երդվում ենք «այլեւս երբեք», որոնք դատարկ բառեր են Դարֆուրի, Սուդանի, եւ համարձակվում եմ ասել, Իրաքի ցեղասպանությունների զոհերի համար»,-ընդգծում է Քրիսմանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |