ՀՀ-ում ամառային հանգիստն անցկացնել պատրաստվող ռուսաստանցիների թիվն աճել է 35%-ով31 մարտի 2016 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանյան տուրօպերատորները ֆիքսում են զբոսաշրջիկների հետաքրքրության աննախադեպ աճ Հարավային Կովկասի երկրների նկատմամբ: Ինչպես գրում է «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը՝ momondo տոմսերի վաճառքի ու հյուրանոցների ամրագրման համակարգի տվյալներին հղում անելով, ամենից շատ աճել է Վրաստանի հանդեպ հետաքրքրությունը: Դեպի Բաթումի ամրագրումների քանակն աճել է 161%-ով, դեպի Թբիլիսի՝ 42%-ով: Միաժամանակ, դեպի Բաքու զբոսաշրջիկների հոսքն աճել է 84%-ով, դեպի Երևան՝ 35%-ով: Ընդ որում, Հայաստանն առավել էժան ուղղությունն է ռուսասանցիների համար. մայիսին երկու ուղղությամբ չվերթը կարժենա 11.3 հազար ռուբլի՝ մեկ հոգու համար, ամռանը՝ մոտ 13.5 հազար ռուբլի: Հայաստանյան հյուրանոցներում թե մայիսին, թե ամռանը հյուրընկալվելը կարժենա մոտավորապես 2000 ռուբլի՝ մեկ գիշերվա համար: Կարդացեք նաև. ՌԴ-ից Հայաստան ապրիլի ավիատոմսերն էժանացել են 12.5%-ով Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը |