Կոտայքում ուրարտական ժամանակաշրջանի հուշարձան է հայտնաբերվել![]() 31 մարտի 2016 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Հայ-իտալական արշավախումբը Կոտայքում գտնվող հուշարձանների պեղումների ժամանակ բացահայտել է նոր հուշարձան: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանը: «Սոլակ 1» հնավայրում, ըստ նրա, բացվել է դղյակ-ամրոց, որը Վանի թագավարության շրջանում կառուցված շինություն է, ուրարտական մշակույթի նմուշ, իսկ ամրոցում հայտնաբերված բոլոր առարկաները, խեցեղենը, տեղական են: ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Արթուր Պետրոսյանի խոսքով, երեք տարի է արդեն աշխատում են այդ հնավայրում, պեղել են ամրոցի դղյակի մասը՝ սենյակներից մեկը, միջանցքը, բացել են դղյակի մուտքը, գրում է Panorama.am-ը: «Հուշարձանում կա մի փոքր հատված, որը միջնադարյան է, կա նաև հետուրարտական շերտ, հիմնական շերտը ուրարտական շրջանի է՝ մ.թ.ա 8-5-րդ դարերի, այսինքն ունենք ուրարտական ստանդարտներով, չափերով կառուցված շինություն»,- մանրամասնել է նա: Պետրոսյանի խոսքով, այդ տարածաշրջանում այդ ժամանակաշրջանով թվագրվող որևէ հուշարձան մինչ այս հայտնի չէր: Նա նշել է, որ ուրարտական հուշարձաններ կան Երևանում, Արամուսում, Սևանի ավազանում: Պետրոսյանը հավելել է, որ այժմ մի շարք փորձաքննությունների միջոցով փորձում են ստանալ հուշարձանի ճիշտ թվագրումը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |