ԶԼՄ. Թուրքիայում ձերբակալել են ռուսական Սու-24-ի օդաչուին սպանած զինյալին31 մարտի 2016 - 23:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի քաղաքացի Ալփարսլան Չելիքն, ով իր վրա է վերցրել թուրքական օդուժի կողմից ոչնչացված ռուսական Սու-24 ռմբակոծիչի օդաչուներից մեկի սպանությունը, ձերբակալվել է Իզմիրում: Այդ մասին է գրում ՌԲԿ-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին: Չելիքի հետ ձերբակալվել է 13 մարդ: Նրանցից մեծ քանակությամբ զենք է առգրավվել: Ինքը Չելիքը, բացատրելով գերի ընկած ռուս օդաչու Оլեգ Պեշկովի սպանությունը, դեկտեմբերին հայտարարել էր, որ ոչնչացումից րոպեներ առաջ նա ռմբակոծում էր իր «թուրքմեն եղբայրներին»: Մոսկվայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստուգում է տեղեկատվությունը: ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցնում է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար: ՌԴ հետ հարաբերությունների վատթարացումից հետո թուրքական տնտեսության վիճակը նախանձելի չէ: 2002 թ. սկսած Թուրքիան մեծ կախվածություն ուներ ռուսական բնական գազից և նավթից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |