ԶԼՄ-ներ. ԻՊ-ն արգելել է հայերին և քրիստոնյա ասորիներին հեռանալ Ռաքքայից![]() 1 ապրիլի 2016 - 10:31 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն արգելել է ասորի քրիստոնյաներին և հայերին լքել սիրիական Ռաքքա քաղաքը, հայտնում է Tert.am-ը Fox News հեռուստաալիքի վրա հղումով: «Քրիստոնյաների տառապանքները սկսվեցին, երբ ԻՊ-ն վերահսկողություն հաստատեց Ռաքքա քաղաքում։ ԻՊ-ն քրիստոնյաներին անհավատ է համարում»,- հայտարարել են ակտիվիստները: Մարտի 27-ին սիրիական կառավարական զորքերն ամբողջությամբ ազատագրել են Պալմիրան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից։ Ազատագրելով քաղաքը` սիրիական բանակը կարող է գրոհել Ռաքքան: Քաղաքում ներկայում մնացել է ոչ ավելի քան 40 ընտանիք, որոնց պարտավորեցրել են գրանցվել և հարկ վճարել, որպեսզի իրենց չվնասեն։ Նրանք զրկված են Ռաքքան լքելու իրավունքից: «Բոլոր քրիստոնյաները, որոնք ապրում են Սիրիայում և Իրաքում, գտնվում են վտանգի և անորոշության մեջ։ Մենք ցանկանում ենք, որ քրիստոնեությունը գոյատևի Մերձավոր Արևելքում, հատկապես՝ ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներում»,- հայտարարել է ամերիկյան Open Doors կազմակերպության նախագահ Դևիդ Քարին: Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնության եկան Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Այն չի տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա: Հաշտեցման գործընթացն առավել հաջող է ընթանում այն շրջաններում, որտեղ ուժեղ են կառավարական զորքերի դիրքերը` Լաթակիա, Հոմս, Դերաա, Դամասկոս: Միևնույն ժամանակ, Ռաքքա և Իդլիբ գավառներում, որտեղ ուժեղ են իսլամիստական խմբավորումների դիրքերը, այդ ջանքերը զգալի արդյունք չեն տվել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |