Վաշինգտոնում էրդողանի թիկնապահները հարձակվել են ցուցարարների վրա 1 ապրիլի 2016 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնում բողոքի ցույցի մասնակիցները հայտնել են, որ վիրավորանքների և ֆիզիկական բռնության են ենթարկվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի թիկնապահների կողմից: Բողոքի ցույցը կազմակերպվել էր Բրուքինգի ինստիտուտի դիմաց, որտեղ ելույթ էր ունենում Էրդողանը: Ավելի վաղ էրդողանի թիկնապահները մի շարք լրագրողների թույլ չէին տվել մասնակցել էրդողանի ելույթին: «Նրանք չէին ուզում, որ մենք բողոքենք, ուստի սկսեցին քաշքշել մեզ: Նրանք քարշ տվեցին ինձ»,-ասել է Դենիզ Լոհջան: Թուրքական ծագում ունեցող ամերիկուհին հայտարարել է, որ թիկնապահներն անվայել խոսքեր էին հասցեագրում իրեն: Նման հայտարարություններ են արել նաև ակցիայի մյուս մասնակիցները: «Մենք խաղաղ ցույցի էինք մասնակցում, նրանք մոտեցան և սկսեցին սպառնալ մեզ: Նրանք շատ վատ բառեր օգտագործեցին և ասացին, որ մտադիր են սպանել մեզ»,-հայտարարել է քուրդ ցուցարար Օմեր Փաելը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Բրուքինգի ինստիտուտի ղեկավարներից մեկը` Ջո Քլեփերը հայտարարել է, որ թուրք նախագահի թիկնազորի գործողությունները հակասում են կազմակերպության քաղաքականությանը: Մարտի 31-ից ապրիլի 1-ը Վաշինգտոնում ընթանում է միջուկային անվտանգությանը նվիրված գագաթնաժողովը, որին մասնակցում են տասնյակ երկրների ղեկավարներ: Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում լարվածություն առաջացավ ԱՄՆ կողմից սիրիացի քրդերին աջակցելու պատճառով: Վաշինգտոնում վստահ են, որ քրդերն արդյունավետ պայքարում են ԻՊ գրոհայինների դեմ: Թուրքիան իր հերթին քրդերին ահաբեկիչներ է անվանում և հրետակոծում է նրանց դիրքերը: Ընդ որում Վաշինգտոնում նշում են, որ Անկարան շարունակում է կարևոր դաշնակից լինել ՆԱՏՕ-ի գծով, սակայն հորդորում են դադարեցնել քրդական դիրքերի գնդակոծությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |