«Բորուսիան» նոր պայմանագիր է առաջարկում Մխիթարյանին![]() 1 ապրիլի 2016 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է թիմում պահել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Գերմանական ակումբն ավելի լավ պայմաններով պայմանագիր է առաջարկում ֆուտբոլիստին,- ասել է «Sky Sport»-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, հայտնում է Tert.am-ը: Առաջարկվող նոր պայմանագրի մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: Պարբերականը նշում է նաև, որ առաջարկի մասին Հենրիխի գործակալ Մինո Ռայոլան արդեն հայտնել է «Յուվենտուսին»: Դորտմունդի թիմի 10 համարն ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2017 թվականի ամառ: Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 26 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերումն ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակն է լինելու Լոնդոնի «Արսենալի» համար: Միաժամանակ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան բանակցություններ է վարում Թուրինի «Յուվենտուսի հետ», հայտնել է Gazzetta dello Sport պարբերականը: 2009 թվականին 20-ամյա Մխիթարյանն՝ այն ժամանակ դեռևս Դոնեցկի «Մետալուրգի» խաղացող, հայտարարել էր «Արսենալին» երկրպագելու մասին: «Լոնդոնցիների խաղն ինձ ամենից շատ է դուր գալիս: Կոմբինացիոն, արագ, հարձակողական ֆուտբոլը «ռմբարկուների» այցեքարտն է: Բացի այդ, Վենգերն աշխարհի լավագույն մարզիչներից է, ու ինձ դուր է գալիս, որ նա շարունակում է վստահել երիտասարդներին: Շատ կուզեի ինքս էլ այնտեղ հայտնվել», - ասել էր նա: Ընթերցեք նաև. «Արսենալն» ու «Յուվենտուսը» պայքարում են Մխիթարյանին ձեռք բերելու համար (Հարցում) ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |