Անաստասիա Գալուստյանը գեղասահքի ԱԱ-ում 20-րդն է կարճ ծրագրից հետո 1 ապրիլի 2016 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը շարունակում է պայքարը ԱՄՆ-ի Բոսթոն քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Աղջիկների կարճ ծրագրում Գալուստյանը հանդես է եկել 5-րդ ենթախմբում և հավաքելով 53.24 միավոր՝ ընդհանուր հաշվարկում զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը: Պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակիցն իրավունք է ստացել մասնակցելու ազատ ծրագրին: Կարճ ծրագրից հետո առաջատարը ԱՄՆ ներկայացնող Գրասի Գոլդն է: Ազատ ծրագրով աղջիկները հանդես կգան արդեն ապրիլի 2-ին: Իսկ Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը 47.11 միավորով 30 մասնակցի մեջ զբաղեցրել է 27-րդ հորիզոնականը և չի մասնակցի ազատ ծրագրին (երկրորդ փուլ են անցնում միայն առաջին 20 տեղը զբաղեցրած մասնակիցները): Տղաների մենասահքում Սլավիկ Հայրապետյանը 30 մասնակիցների թվում վերջինն էր: Նա հավաքել է 49.36 միավոր: Հայրապետյանը ևս չի մասնակցի ազատ ծրագրին: Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից Անաստասիա Գալուստյանը Հունգարիա Դեբրեցեն քաղաքում ավարտված պատանիների աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը: Նա հավաքել է 137.35 միավոր: 2016-ի փետրվարին անցկացված Պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը: Ռուսաստաբնակ Գալուստյանը 2016-ի Տորունի մրցաշարի արծաթե մեդալակիր է: Նա կանանց պայքարում 145,62 միավորով ելույթն ավարտել է 2-րդ տեղում՝ իրենից առաջ թողելով միայն Անգելինա Կուչվալսկային (Լատվիա), որը հավաքել է 152,43 միավոր: Նա15-րդ տեղն է գրավել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հունվարի վերջին անցկացված գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մրցաշարում: Գեղասահորդներ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը Bavarian open միջազգային մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը: 2015-ի դեկտեմբերին գեղասահորդները Զագրեբում ավարտված Golden Spin of Zagreb 2015 մրցաշարում դարձել են բրոնզե մեդալակիր: Կարապետյանը և Սենեկալը մրցել են 8 զույգի հետ Ֆրանսիայից, Դանիայից, Հունգարիայից, Ֆինլանդիայից, Իտալիայից, Ճապոնիայից և ԱՄՆ-ից: Կարճ ծրագրում զույգը 4-րդն էր: Ազատ ծրագրում հավաքելով 79,66 միավոր` զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Առաջին տեղում իտալացիներ Գուիգնարդ-Ֆաբրի զույգն է: 2016-ի հունվարի վերջին Սլովակիայում անցկացված գեղասահքի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը զույգը 15-րդ տեղն էր գրավել՝հավաքելով 125,19 միավոր: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |