Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը սպառնում է ԱՄՆ-ին հարաբերությունների վատթարացմամբ

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը զգուշացրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից 20-րդ դարի սկզբին Թուրքիայում կատարված իրադարձությունների բնորոշումը որպես Ցեղասպանություն կվնասի Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերություններին: «Եթե այն ընդունվի, դա շոկի ազդեցություն կունենա մեր հարաբերությունների վրա»,-հայտարարել է Աբդուլլահ Գյուլը, ելույթ ունենալով Վաշինգտոնի մամուլի ակումբում եւ մեկնաբանելով այն փաստը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսում: Նախօրեին Ա.Գյուլի եւ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ հանդիպման ընթացքում վերջինս հավաստիացրել է, որ վարչակազմն անում է հնարավորը, խոչընդոտելու համար «Հայկական օրինագծի» ընդունմանը: Ելույթ ունենալով մամուլի ակումբում, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է. «Մենք չենք վախենում հետադարձ հայացք գցել մեր պատմությանը: Այդ իրադարձությունները տեղի են ունեցել ռազմական շրջանում, եւ մենք կորցրել ենք 3 միլիոն մարդ: Հայկական օրինագծի ընդունումը լրջորեն կազդի մեր երկկողմ հարաբերությունների վրա: Եկեք չմոռանանք ԱՄՆ-ի հետ մեր բազմամյա գործընկերության մասին, որը մենք մտադիր ենք շարունակել նաեւ ապագայում: Չի կարելի թույլ տալ, որպեսզի թուրք-ամերիկայն համագործակցությունը դառնա հայկական օրինագծի պատանդը: Այդ հարցը չպետք է քաղաքականացվի»,-հաղորդում է «Հյուրիեթ» թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---