Թուրքիայի քրդամետ կուսակցության նախագահին կարող են զրկել պատգամավորի անձեռնմխելիությունից![]() 1 ապրիլի 2016 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) առաջնորդ Սալահադդին Դեմիրթաշին կարող են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, հայտնում է «Թրենդ» գործակալությունը Anadolu-ի վրա հղումով: Թուրքիայի արդարադատության նախարարությունը դիմել է խորհրդարանին` Ժողովրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) առաջնորդ Սալահադդին Դեմիրթաշին և մի շարք այլ պատգամավորների պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով: Անկարայում փետրվարի 17-ի ահաբեկչությունից հետո ԺԴԿ որոշ պատգամավորներ մասնակցել են մահապարտ ահաբեկչի թաղման արարողությանը, որը ՔԱԿ անդամ էր: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը պահանջել էր խորհրդարանից զրկել անձեռնմխելիությունից ընդդիմադիր ԺԴԿ պատգամավորներին: 2015-ի դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննադատեց Ժողովրդների դեմոկրատական կուսակցության քաղաքականությունն ու մեղադրեց նրա անդամներին ՔԱԿ-ի հետ կապեր ունենալու մեջ: Սելահադդին Դեմիրթաշն ընդդիմադիր քաղաքական գործիչ է: 2010-2014 թթ. նա գլխավորել է Խաղաղության և ժողովրդավարության կուսակցությունը, իսկ 2014-ի հունիսի 22-ից Ժողովրդների դեմոկրատական կուսակցության համանախագահն է: Նա բազմիցս է քննադատել Թուրքիայի իշխանություններին: 2015-ի նոյեմբերին նրա դեմ մահափորձ կատարվեց` նրա մեքենան գնդակոծվեց Դիարբեքիրում, սակայն պատգամավորը չտուժեց: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |