Քաղցրաշենի գինու գործարանը մոտ 185 մլն դրամ է պարտք գյուղացիներին. Խոստացել են վճարել 1 ապրիլի 2016 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին Քաղցրաշենի գյուղապետարանի, ապա գյուղի գինու գործարանի մոտ էին հավաքվել Քաղցրաշենի և հարակից գյուղերի բնակիչները՝ պահանջելով վճարել դեռ աշնանը իրենցից մթերած խաղողի դիմաց գումարները: Գյուղացիների խոսքով, գինու գործարանը մոտ 200 տոննա խաղող է մթերել և ընդհանուր առմամբ իրենց պարտք է մոտ 185 միլիոն դրամ։ Քաղցրաշենի գործարանըմոտ 185 մլն դրամ է պարտք գյուղացիներին խաղողի դիմաց. Խոստացել են վճարել մինչև ապրիլի 20-ը Գյուղացիների հետ նույն օրը հանդիպել են Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, գործարանում խաղողի մթերումներ իրականացրած «Վինար» ընկերության սեփականատեր Ավետ Գալստյան և գործարանի սեփականատեր, պատգամավոր Կարո Կարապետյանը։ Գալստյանը խոստացել է ապրիլի 15-ից 20-ը ամբողջությամբ մարել գյուղացիների պարտքը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։։ Գյուղնախարար Կարապետյանը մարտի կեսին իր մոտ էր հրավիրել խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին ու հորդորել մինչև ապրիլի 1-ը ամբողջ պարտքը մարել։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը Ալիևը հայտարարել է, թե հայաթափված Ստեփանակերտը սեպտեմբերից սկսելու են բնակեցնել Նա հավելել է, թե առաջինը կտեղափոխվեն «Ղարաբաղյան համալսարանի ուսանողներն ու դասախոսները» |