Լավրով. ՄԱԿ նոր գլխավոր քարտուղարը պետք է ընտրվի Արևելյան Եվրոպայի երկրներից![]() 1 ապրիլի 2016 - 16:33 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ նոր գլխավոր քարտուղարը պետք է ընտրվի Արևելյան Եվրոպայի երկրներից, քանի որ մյուս տարածաշրջաններն արդեն ներկայացված են եղել այդ պաշտոնում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ ՄԱԿ նոր գլխավոր քարտուղարը պետք է լինի արևելաեվրոպական խմբի երկրներից»,-ասել է ՌԴ նախարարն իր սերբ պաշտոնակից Իվիցա Դաչիչի հետ բանակցությունների ավարտին տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա պարզաբանել է, որ կա ընդամենը 5 տարածաշրջանային խումբ և «բոլոր խմբերը, արևելաեվրոպականից բացի, ՄԱԿ գոյության տարբեր փուլերում արդեն պատվիրակ ունեցել են գլխավոր քարտուղարի բարձր պաշտոնում»: «Այս անգամ մենք, ինչպես և Արևելյան Եվրոպայի խմբի մյուս անդամները, կարծում ենք, որ պետք է ընտրել մեր երկրների քաղաքացիներից»,-ասել է նա: ՄԱԿ-ը հիմնադրվել է 1945թ. հոկտեմբերի 24-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ նմանատիպ մեկ այլ ընդհարումից խուսափելու նպատակով։ Հիմնադրման տարիներին ՄԱԿ-ին անդամակցում էին 51, այժմ` 193 երկիր: Քարտուղարությունը ղեկավարում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը:ՄԱԿ առաջին գլխավոր քարտուղարը Գեդվին Ջեբն էր Մեծ Բրիտանիայից: Նրան հաջորդեցին Տրյուգեվ Խալդվան Լին Նորվեգիայից, Դագ Համմարշոլդը Շվեյցարիայից, Ու Տանը Բիրմայից, Կուրտ Վալդհայմը Ավստրիայից, Խավիեր Պերես դը Կուելյարը Պերուից, Բուտրոս Բուտրոս Գալին Եգիպտոսից, Քոֆի Անանը Գանայից: Գործող քարտուղար Պան Գի Մունը Հարավային Կորեայից է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |