Քաղաքը՝ «Երևան 24» նախագծի մասնակիցների աչքերով 1 ապրիլի 2016 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Երևանում են հավաքվել երիտասարդ լրագրողներ, լուսանկարիչներ և օպերատորներ Հայաստանից և Ռուսաստանից: Նրանք մասնակցելու են դասախոսությունների և վարպետության դասընթացների, այնուհետև 24 ժամ շարունակ շրջելու են Երևանում՝ հոդվածների, լուսանկարների և տեսանյութերի միջոցով լուսաբանելով մայրաքաղաքի կյանքը՝ 24 ժամվա կտրվածքով: Ապրիլի 1-ի 06:00-ից մինչև ապրիլի 2-ը 06:00-ը աշխարհը հնարավորություն կունենա հետևելու Երևանի կյանքին՝ 24.rusrep.ru կայքում: Նախագծի մասնակիցները ցանկացել են ներկայացնել նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի աշխատանքը և տեսնել, թե ինչպես են մարդիկ աշխատում ընկերությունում: Իրենց հետաքրքրող հարցերը պարզելու համար երիտասարդ լրագրողներն այցելել են Երևանում գտնվող՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G բազային կայան, և հյուրընկալվել են ընկերության գլխամասային գրասենյակում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: «Երևան 24»-ը փորձարարական լրագրության ժանրի հատուկ նախագիծ է՝ լրագրողների, լուսանկարիչների և օպերատորների համար: Նախագծի մասնակիցները շտապօգնության, հրշեջ ծառայության և ոստիկանության աշխատակիցների հետ կմեկնեն կանչերի, ցույց կտան հայտնիների առօրյան, կպարզեն՝ ինչ է տեղի ունենում թատրոնի կուլիսներում, կլինեն ծննդատանը և կշրջեն երևանյան շուկաներում: Մեր մայրաքաղաքի ռիթմը և առօրյան՝ հարյուրավոր տեքստային, ֆոտո և տեսանյութերում: Նախագծի շրջանակում բոլոր տեսա-լուսանկարչական և տեքստային նյութերն ուղարկվում և ստացվում են, ինչպես նաև տեղադրվում են կայքերում ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G/4G ցանցի միջոցով: Ընկերությունն արտերկրից ժամանած շուրջ 80 մասնակիցներին և կազմակերպիչներին տրամադրել է հեռախոսահամարներ, ինչպես նաև 4G Wi-Fi երթուղիչներ՝ ցանցի ներսում անվճար խոսելու և համացանցով՝ 3G/4G ցանցերի միջոցով, նյութերի փոխանցումը և հեռարձակումն իրականացնելու համար: Լավագույն աշխատանքները կընդգրկվեն նախագծի վերաբերյալ ծավալուն հոդվածում, որը հրապարակվելու է «Ռուսսկիյ Ռեպոռտյոռ» ամսագրում: Ռուսաստանի, Հայաստանի և Մերձավոր Արևելքի հարյուրավոր ընթերցողներ կծանոթանան քաղաքի կյանքին: Միջոցառման իրականացման համար կազմակերպիչները նախապես նկարահանման թույլտվություն են ստացել տարբեր հաստատություններից՝ կրթական հաստատություններ, թանգարաններ, սրճարաններ և ռեստորաններ, գիտական կենտրոններ, ժամանցի վայրեր, հիվանդանոցներ և քաղաքային ծառայություններ՝ փորձելով լուսաբանել մայրաքաղաքի կյանքի բոլոր ոլորտները: Յուրաքանչյուր մասնակից օրվա ընթացքում կայցելի նվազագույնը երկու հաստատություն: Սակայն դրանով նրանց աշխատանքը չի սահմանափակվում: Այդ օրը մասնակիցների համար լրագրողական հետազոտության առարկա է լինելու ամբողջ մայրաքաղաքը: Յուրաքանչյուր մասնակից պետք է այնպես կազմի երթուղին, որպեսզի հնարավորինս շատ վայրեր կարողանա այցելել: Փորձը ցույց է տալիս, որ ամենահետաքրքիր հոդվածների նյութ են դառնում քաղաքի պատահական վայրեր այցելությունները: Լրագրողական հոդվածները կազմվում են իրական ժամանակում, այնուհետև ուղարկվում կայքի ադմինիստրատորին՝ լուսանկարի կամ տեսանյութի հետ միասին: Այնուհետև հոդվածը հայտնվում է խմբագրական անձնակազմի մոտ, որում ընդգրկված են «Ռուսսկիյ Ռեպոռտյոռ» ամսագրի լրագրողներ, միջոցառման փորձառու մասնակիցներ, ֆոտոխմբագիրներ և սրբագիրներ: Խմբագրված նյութերը հրապարակվում են կայքի լրահոսում: Երևանն իներորդ քաղաքն է, որտեղ իրականացվում է «Մեդիապոլիգոն» կրթական ծրագիրը. մինչ այդ ծրագիրն անցկացվել է Ռուսաստանի Բելգորոդ, Կալինինգրադ, Նովոսիբիրսկ, Կազան, Եկատերինբուրգ, Ուֆա, Պերմ, Չելյաբինսկ և Սամարա քաղաքներում, ինչպես նաև Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |