Սարգսյան-Քերի հանդիպում. Կարևորվել է ԱՄՆ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում 2 ապրիլի 2016 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Միացյալ Նահանգների մայրաքաղաքում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Հանդիպմանն անդրադարձ է եղել բարձր մակարդակի հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին, միջազգային արդի խնդիրներին, մերձավորարևելյան ճգնաժամին, Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակին, առկա մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի ներկայիս փուլին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: ՀՀ նախագահը ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպմանը մեծապես կարևորել է Միացյալ Նահանգների դերակատարումը տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման գործում, հատկապես՝ ԱՄՆ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող: Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ 2014թ. սեպտեմբերին կայացած եռակողմ հանդիպումը, ըստ նախագահ Սարգսյանի, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԱՄՆ շահագրգռվածության օրինակներից մեկն է: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով Ադրբեջանը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Ընթերցեք նաև. Ադրբեջանը «Գրադ» է կիրառում. Սպանվել է 12-ամյա երեխա, ևս 2 երեխա վիրավորվել է Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները երթով գնում են Քննչական կոմիտե․ Ոստիկանությունն ուժեր է կուտակել Բագրատ սրբազանը քաղուժերին հորդորել է պատասխանատավություն ստանձնել կամ ասել, որ կապ չունեն այս ամենի հետ |