Դվորնիկով. ԼՂՀ և ՀՀ ԶՈւ գործողություններն իրավազոր են` Բաքվի ագրեսիան չպետք է անպատիժ մնա 2 ապրիլի 2016 - 12:58 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ և Հայաստանի զինված ուժերի գործողությունները միանգամայն իրավասու են և ադեկվատ, հայտարարել է Ռուս-հայկական համագործակցության փորձագետ Դենիս Դվորնիկովը` մեկնաբանելով լարված իրավիճակը ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Ըստ նրա, Ադրբեջանի անիմաստ ագրեսիան չպետք է և չի կարող անպատիժ մնա: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը տեսնում է, թե ով է այս իրավիճակում խախտում խաղաղության պահպանման բոլոր սկզբունքներն ու պայմանավորվածությունները` դա Բաքվի իշխող ռեժիմն է և ոչ միայն այդ: «Ադրբեջանցի իշխանավորների ստորությունն այն է, որ ռազմական գործողություններն առաջին հերթին ուղղված են սեփական քաղաքացիներին մոլորեցնելուն: Ներքաշել հանրությանը պատերազմի մեջ` շեղելու համար ուշադրությունը երկրի ներսում առկա տնտեսական և սոցիալական խնդիրներից: Միջազգային հարաբերությունների ոլորտում մասնագիտացող նույնիսկ առաջին կուրսեցիները հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղը պետք չէ Ադրբեջանին: Դա պետական առասպելաբանության մաս է, որը պահպանելու համար Բաքուն իր երիտասարդներին մահվան է ուղարկում»,-նշել է Դվորնիկովը: Ըստ նրա, ագրեսիվ էյֆորիայի մեջ Ադրբեջանի ղեկավարությունը, հավանաբար, դադարել է գիտակցել, որ ագրեսիան Արցախի դեմ` ագրեսիա է Ռուսաստանի և ռուսների դեմ, քաղաքակիրթ ապրելակերպի, եվրոպական և համամարդկային արժեքների: Չի կարելի աչք փակել այն բանի վրա, որ Բաքվի ագրեսիվ գործողությունները տարվում են այսպես կոչված «Իսլամական պետության» քաղաքականության հունով: «Զինված հակամարտության նոր փուլը զարգացման 2 սցենար ունի: Առաջինը` արագ բռնկում և նահանջ սեփական դիրքերի քարոզչության կիրառմամբ այն մասին թե «Ռաֆիկը մեղք չունի»: Երկրորդը` ադրբեջանական բանակի լիակատար և ամբողջական պարտությունն է և Հայկական դրոշը Բաքվում»,-ասել է Դվորնիկովը: Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և տանկ: Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել: Ընթերցեք նաև. Շփման գծում մարտեր են, ՊԲ հակաօդայիններն ադրբեջանական ուղղաթիռ են խոցել Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |