ՊՆ. Ադրբեջանական ուղղաթիռը ոչնչացվել է Մռավ լեռից դեպի արևելք![]() 2 ապրիլի 2016 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունը որոշակի մանրամասներ է հայտնել ապրիլի լույս 2-ի գիշերը խոցված ադրբեջանական ուղղաթիռի մասին: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ, ուղղաթիռը ոչնչացվել է Մռավ լեռից դեպի արևելք ընկած հատվածում: Խոցված ուղղաթիռը Մի-24/35 սերնդի էր: Մի-35-ը Մի-24 ուղղաթիռի արդիականացված տարբերակն է: Ադրբեջանը ձեռք էր բերել 24 հատ Մի-35 ուղղաթիռ Ռուսաստանից 2010 թվականից հետո, ևս 12 հատ Մի-24 ուղղաթիռ գնվել էր Ուկրաինայից: Ուղղաթիռների որոշ թվաքանակ ադրբեջանական զինանոցում առկա էր անկախացումից ի վեր: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով Ադրբեջանը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Կարդացեք նաև. Ադրբեջանը «Գրադ» է կիրառում. Սպանվել է 12-ամյա երեխա, ևս 2 երեխա վիրավորվել է ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |