Stratfor 2016. Բաքուն էսկալացիայի կգնա ԼՂՀ և ՀՀ հետ սահմանին` տնտեսական դժվարությունները թաքցնելու համար![]() 2 ապրիլի 2016 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Աշխարհաքաղաքական վերլուծություններ իրականացնող Stratfor հետախուզական գործակալությունը հրապարակել է 2016թ. երկրորդ եռամսյակում սպասվելիք աշխարհաքաղաքական գործընթացների շարժընթացի կանխատեսումը, հայտնում է Panorama.am-ը: Ադրբեջանը, փորձելով թաքցնել սեփական երկրի ներսում առաջացած տնտեսական դժվարին կացությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի հետ սահմանում կգնա ռազմական էսկալացիայի: Այդուհանդերձ, ըստ Stratfor-ի, լայնամասշտաբ ռազմական գործողություններ դժվար, թե սկսվեն, իսկ Ռուսաստանն ու Թուրքիան կփորձեն ազդել երկու երկրի միջև ընթացող բանակցությունների վրա իրենց հեղինակավոր դաշնակիցների միջոցով: Ըստ զեկույցի՝ Վրաստանը առաջիկա երեք ամիսների ընթացքում Ռուսաստանի հետ կփորձի տնտեսական կապեր կառուցել՝ միաժամանակ ձգտելով ՆԱՏՕ-ից ավելի մեծ խոստումներ ստանալ Վարշավյան գագաթաժողովի նախօրեին, ինչը չի հաջողվի և ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացն էլ ավելի կհեռանա վերջնանպատակից: Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ: Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել: Ընթերցեք նաև. ՊՆ. Ադրբեջանական ուղղաթիռը ոչնչացվել է Մռավ լեռից դեպի արևելք ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |