Զաքարյան. Բաքուն փորձում է իրավիճակը վերածել չհայտարարված պատերազմի՝ թքած ունենալով ԵԱՀԿ ՄԽ վրա 2 ապրիլի 2016 - 12:48 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համար ժամանակն է մի կողմ դնել դիվանագիտական պարիտետները և բաց աչքերով նայել իրողությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահությունը պաշտոնապես պետք է արձանագրի, որ իր միջնորդական ջանքերին զուգահեռ Ադրբեջանը բացահայտ կերպով փորձում է իրավիճակը՝ պարբերաբար խախտվող հրադադարի ռեժիմից վերածել չհայտարարված պատերազմի։ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ սպասում են Մինսկի խմբի կոշտ արձագանքի, որովհետև Ալիևը գտնվելով Վաշինգտոնում հայտարարում է մեկ բան, սակայն մեկ այլ բան անում է: Դրանով Բաքուն (ամենայն հավանականությամբ Անկարայի դրդմամբ) պաշտոնապես թքած ունի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, այսինքն՝ պաշտոնական Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի դիրքորոշումների վրա։ Այս իրավիճակում հայկական զինուժի ցանկացած կանխարգելիչ գործողություն պետք է արժանանա համանախագահների բացահայտ աջակցությանը, որպես միջազգային ձևաչափն ու նրա խաղաղարար ջանքերը պաշտպանող միակ իրական երաշխիք»,- գրել է Զաքարյանը: Նա շեշտում է. պաշտոնական բաքվի քաղաքական լկտիությունը ղարաբաղյան հարցում պետք է արժանանա համապատասխան գնահատականի: Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և տանկ: Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել: Կարդացեք նաև՝ ՊՆ. Լևոնարխ բնակավայրի մատույցներում հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ է ոչնչացվել Հղումներ թեմայով. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը Հանրապետության տոնի առթիվ վարչապետն ու նախագահը պետպարգևներ են հանձնել Կամո Ցուցուլյանին շնորհվել է փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում Վանաձոր-Ալավերդի-Այրում- Բագրատաշեն ճանապարհը փակ է Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել |