Մոսկվան խորհրդակցություններ է սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերների հետ![]() 2 ապրիլի 2016 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան խորհրդակցություններ է սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերների հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսաստանը խորհրդակցություններ է սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ գործընկերների հետ»,-ասել է նա: «Հետևում ենք իրավիճակի զարգացմանը»,-ասել է նա: Մոսկվան զսպվածության կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին և հորդորում է անհապաղ հրաժարվել բռնությունից: «Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերելու և անհապաղ հրաժարվելու որևէ բռնությունից»,-ասել է նա` մեկնաբանելով հաղորդագրությունները ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման վերաբերյալ հաղորդագրությունները: ԵԱՀԿ Մինսկի խումբը հաջորդ շաբաթ հերթական նիստը կգումարի Վիեննայում, որտեղ քննարկվելու է իրավիճակի սրացումը հակամարտության գոտում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող 2 սարք (ԱԹՍ) և 3 տանկ: Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |