ՌԴ պաշտպանության նախարարը բանակցել է ՀՀ և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ![]() 2 ապրիլի 2016 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շտապ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կապակցությամբ, հայտնում է ՌԴ մամուլի ծառայությունը: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի կտրուկ սրացման կապակցությամբ «ապրիլի 2-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արտահերթ հեռախոսազրույցներ է ունեցել իր պաշտոնակիցների` ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հետ: «Խոսվել է հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված անհապաղ միջոցների մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող 2 սարք (ԱԹՍ) և 3 տանկ: Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել: Ընթերցեք նաև. Պուտինը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |