Սիրիական բանակը սկսել է ազատագրել Էլ Քարյաթեն քաղաքը ԻՊ գրոհայիններից 2 ապրիլի 2016 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Սիրիական բանակը կամավորների ջոկատների աջակցությամբ հրետանային գնդակոծությունից հետո հարձակում է սկսել Հոմս գավառում «Իսլամական պետության» խոշորագույն հենակետը համարվող քրիստոնեական Էլ Քարյաթեն քաղաքի ուղղությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Կատաղի մարտեր են գնում քաղաքի երեք ուղղությամբ: Բանակը կռվում է Էլ Քարյաթենից 4 կմ հեռավորության վրա գտնվող բարձունքների համար: Գրոհայինները դիմադրում են` կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ ու ծանր տեխնիկա: Ըստ սիրիական բանակի գրոհային ջոկատի հրամանատարի, գրոհի սկզբից ի վեր ոչնչացվել է մոտ 30 ահաբեկիչ: Բուն քաղաքում խաղաղ բնակիչներ չկան: Գրոհայինների կրակակետերը ծայրամասերում են: Սիրիայի հետևակի հարձակումը դժվարանում է, քանի որ շատ է ականների ու պայթուցիկ սարքերի քանակը, որոնք ահաբեկիչները տեղադրել են քաղաքի շրջակայքում: Էլ Քարյաթենը գտնվում է Դամասկոսից 110 կմ հեռավորության վրա, և 85 կմ հեռավորության վրա Հոմսից, ունի կարևոր ռազմավարական նշանակություն Դամասկոս-Հոմս մայրուղուն մոտ լինելու պատճառով: Ընթերցեք նաև. Ռուս սակրավորները կմասնակցեն Պալմիրայի ականազերծմանը Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |