ՀԱՊԿ. Ադրբեջանը սրում է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում![]() 2 ապրիլի 2016 - 15:51 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Ադրբեջանի գործողությունները միայն սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը, հայտնում է նտերֆաքսը: «Ամեն ինչ պետք է որոշվի բանակցությունների ճանապարհով: Ադրբեջանական կողմի գործողություններն այս դեպքում տանում են դեպի հակամարտության սրում»,-ասել է Զայնետդինովը: Նա հավելել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ քարտուղարությունը մշտական կապի մեջ են Հայաստանի ղեկավարության հետ: Մասնավորապես նա հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: «Հանրապետության պաշտպանության նախարարից ստացել ենք սպառիչ տեղեկություններ զինված բախման մասին: Կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի»,-ասել է Զայնետդինովը: Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող 2 սարք (ԱԹՍ) և 3 տանկ: Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |