ANCA. Ալիևի համար կանաչ լույս վառելն Օբամայի վարչակազմի ձախողումն է![]() 2 ապրիլի 2016 - 16:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Հայ դատի գրասենյակը հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված։ «Վաշինգտոնում Օբամայի վարչակազմի կողմից ջերմ ընդունելության արժանանալուց հետո Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը լայնածավալ հարձակում է սկսել շփման գծում: Զոհվել է մի քանի անձ, այդ թվում՝ հայ երեխա»,-ասված է հաղորդագրության մեջ: Գրասենյակը հիշեցնում է, որ փոխնախագահ Ջո Բայդենն անձամբ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հաշվի չառնելով տարածաշրջանում նրա ագրեսիան ու Ադրբեջանում բռնաճնշումները, բացահայտորեն քաջալերելով նրա ռազմատենչ ակտիվությունը։ Ալիևին հարգալից ընդունել է նաև պետքարտուղար Ջոն Քերին: «Օբամայի վարչակազմի ձախողումն է Վաշինգտոնում Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու փոխարեն Ալիևի համար կանաչ լույս վառելը՝ Ղարաբաղում այս հարձակումները սկսելու համար»,- նշվում է հայտարարության մեջ, գրում է Tert.am-ը։ Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող 2 սարք (ԱԹՍ) և 3 տանկ: Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել: Կարդացեք նաև՝ Ադրբեջանը «Գրադով» հարվածել էր դպրոցին. Վիրավոր երեխաներից մեկին վիրահատել են ՀԱՊԿ. Ադրբեջանը սրում է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |