Թեհրանը կոչ է արել զերծ մնալ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրող քայլերից![]() 3 ապրիլի 2016 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Թեհրանը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են բերել իրավիճակի անկայունացմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի ԱԳՆ մամուլի խոսնակ Հոսեյն Ջաբեր Անսարին: «Կոչ ենք անում մեր հյուսիսային հարևաններին զսպվածություն ցուցաբերել ու զերծ մնալ քայլերից, որոնք կարող են բարդացնել իրավիճակը», - ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը: Նա նշել է, որ բախումներն Իրանի խորը անհանգստությունն են առաջացնում: Ապրիլի լույս 2-ի գիշերվանից շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 2 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և 4 տանկ:Ադրբեջանն ընդունել է 12 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը` այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և վիդեոնկարներում առկա է 15 դիակ, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ: Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, ևս 35-ը վիրավորվել է: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, ևս երկու երեխա ու չորս քաղաքացիական անձ վիրավորվել են: Կարդացեք նաև. ՊԲ-ն հետ է վերցրել Թալիշի ուղղությամբ կորցրած հենակետը. Հայկական կողմը երկու վիրավոր ունի Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |