Ադրբեջանը կրակը չի դադարեցրել, արկակոծում է Մարտակերտը. Հակառակորդի 14 տանկ է խոցվել![]() 3 ապրիլի 2016 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը կրակը միակողմանի դադարեցնելու մասին իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին PanARMENIAN.Net հետ զրույցում հայտարարեց ԼՂ ՊԲ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը: Ավելին, Հասրաթյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ ադրբեջանական զինուժը «ՄՄ-21» Գրադ կայանքներով ու 152-մմ հրետանիով արկակոծում է Մարտակերտը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ապրիլի 3-ին՝ ժամը 13:55-ին տեղեկացրել է, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով իրավիճակը տակավին մնում է լարված: Առավել ուժգին բախումներ են տեղի ունենում մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցնում են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ: Հաստատված տվյալներով այս հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 տանկ,ևս 2 տանկ և 1 ՀՄՄ հակառակորդն ապրիլի 3-ին կորցրել է հարավարևելյան ուղղությամբ: Ընդհանուր առմամբ երեկ և այսօր՝ ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ և 5-ից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ): Ղարաբաղյան բանակը տվել է 1 տանկի կորուստ: Մարտագծի հարավարևելյան ուղղությամբ ևս ընթանում են դիրքային թեժ մարտեր: Հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն իր անզորությունը փորձում է պարտակել խաղաղ բնակիչների, մասնավորապես Մարտակերտ քաղաքի վրա ՄՄ-21 ("Գրադ") հրթիռահրետանային կայանքից և 152 միլիմետրանոց հրետանային միջոցներից իրականացվող արկակոծումներով: Ադրբեջանն ընդունել է 12 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը` այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և վիդեոնկարներում առկա է 15 դիակ, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ: Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, ևս 35-ը վիրավորվել է: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, ևս վեց քացաքացիական, որոնիցի երկուսը` երեխա, վիրավորվել են: Կարդացեք նաև. Առաջնագծի հյուսիսային ուղղությամբ 1 հայկական և 3 ադրբեջանական տանկ է խոցվել ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |