Բորդյուժան քննարկել է իրավիճակի զարգացումը Ղարաբաղում նախարարներ Օհանյանի և Նալբանդյանի հետ![]() 3 ապրիլի 2016 - 14:26 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ապրիլի 3-ին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանի և ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի հետ: Քննարկվել է իրավիճակի զարգացումը ղարաբաղյան հակամարտության գոտում: «Այսօր տեղի են ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր հեռախոսազրույցները ՀՀ ԱԳ նախարարի և ՊՆ ղեկավարի հետ, քննարկվել է իրավիճակի զարգացման դինամիկան հակամարտության գոտում»,- ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնտեդինովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ նրա, ՀԱՊԿ-ը ուշադիր հետևում է իրավիճակին հակամարտութան գոտում՝ սպառիչ տեղեկատվություն ստանալով հայկական կողմից: Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում 2015-ի սեպտեմբերից: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ապրիլի 3-ին՝ ժամը 13:55-ին տեղեկացրել է, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով իրավիճակը տակավին մնում է լարված: Առավել ուժգին բախումներ են տեղի ունենում մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցնում են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ: Հաստատված տվյալներով այս հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 տանկ,ևս 2 տանկ և 1 ՀՄՄ հակառակորդն ապրիլի 3-ին կորցրել է հարավարևելյան ուղղությամբ: Ընդհանուր առմամբ երեկ և այսօր՝ ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ և 5-ից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ): Ղարաբաղյան բանակը տվել է 1 տանկի կորուստ: Մարտագծի հարավարևելյան ուղղությամբ ևս ընթանում են դիրքային թեժ մարտեր: Հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն իր անզորությունը փորձում է պարտակել խաղաղ բնակիչների, մասնավորապես Մարտակերտ քաղաքի վրա ՄՄ-21 ("Գրադ") հրթիռահրետանային կայանքից և 152 միլիմետրանոց հրետանային միջոցներից իրականացվող արկակոծումներով: Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել: Հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 35 վիրավոր, ավելի ուշ տեղեկացրել է նախագահ Սերժ Սարգսյանը: Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որի անդամների մի մասը, թողնելով դիակներ` նահանջել են:Ավելի ուշ Բաքվի ՊՆ-ն ընդունել է, որ մարտերում զոհվել է 12 զինծառայող: Ադրբեջանական կողմը նաև ընդունել է մեկ Մի-24 ուղղաթիռի և մեկ տանկի ոչնչացման փաստը: Կարդացեք նաև՝ Ադրբեջանը կրակը չի դադարեցրել. Արկակոծվում է Մարտակերտը ԱՄՆ Պետդեպը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին խստորեն հետևել հրադադարի ռեժիմին Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |