ՀՀ ՊՆ. Միակողմանի զինադադարի մասին Ադրբեջանի հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է![]() 3 ապրիլի 2016 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ կրակը միակողմանի դադարեցնելու մասին, տեղեկատվական ծուղակ է, այն չի նշանակում միակողմանի հրադադար։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապրիլի 3-ին հայտարարություն է տարածել, ըստ որի՝ միակողմանիորեն դադարեցնում է ռազմական գործողությունը Ղարաբաղում: Հաղորդագրության մեջ նշված է, որ որոշումը կայացվել է հաշվի առնելով «միջազգային կառույցների դիմումները և պետության խաղաղասեր քաղաքականությունը»: Միաժամանակ, նշվում է, որ հայկական կողմի հարձակման դեպքում գործի են դնելու բոլոր զինատեսակները: Իսկ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ ի պատասխան Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այս հայտարարությանը, ասել է. «Իրականությունը բոլորովին այլ է։ Վերջին 24 ժամում Ադրբեջանը երկու անգամ ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ դադարեցնում է կրակը, բայց շարունակում է իր ահաբեկչական գործողությունները։ Սա բնորոշ է Ադրբեջանին և սա շահարկում է։ Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք կառուցողական նորմալ երկխոսության և հակամարտության խաղաղ կարգավորման, սակայն սա չի նշանակում, որ թույլ ենք և չենք կարող պաշտպանել մեր անկախությունը, ազատությունն ու արժանապատվությունը»,- հայտնել է Բաբայանը, գրում է «Ռադիոլուրը»: ԼՂ ՊԲ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը PanARMENIAN.Net հետ զրույցում հայտարարեց, որ Ադրբեջանի նշված հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում: Ավելին, Հասրաթյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ ադրբեջանական զինուժը «ՄՄ-21» Գրադ կայանքներով ու 152-մմ հրետանիով արկակոծում է Մարտակերտը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ապրիլի 3-ին՝ ժամը 13:55-ին տեղեկացրել է, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով իրավիճակը տակավին մնում է լարված: Առավել ուժգին բախումներ են տեղի ունենում մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցնում են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ: Հաստատված տվյալներով այս հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 տանկ,ևս 2 տանկ և 1 ՀՄՄ հակառակորդն ապրիլի 3-ին կորցրել է հարավարևելյան ուղղությամբ: Ընդհանուր առմամբ երեկ և այսօր՝ ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ և 5-ից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ): Ղարաբաղյան բանակը տվել է 1 տանկի կորուստ: Մարտագծի հարավարևելյան ուղղությամբ ևս ընթանում են դիրքային թեժ մարտեր: Հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն իր անզորությունը փորձում է պարտակել խաղաղ բնակիչների, մասնավորապես Մարտակերտ քաղաքի վրա ՄՄ-21 ("Գրադ") հրթիռահրետանային կայանքից և 152 միլիմետրանոց հրետանային միջոցներից իրականացվող արկակոծումներով: Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, ևս 35-ը վիրավորվել է: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, ևս վեց քացաքացիական, որոնիցի երկուսը` երեխա, վիրավորվել են: Կարդացեք նաև՝ Բորդյուժան քննարկել է իրավիճակի զարգացումը Ղարաբաղում նախարարներ Օհանյանի և Նալբանդյանի հետ ԱՄՆ Պետդեպը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին խստորեն հետևել հրադադարի ռեժիմին ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |