Երևանի կենտրոնական զինահոսպիտալում 10 զինվոր է բուժվում. Երեքի վիճակը կայուն ծանր է![]() 3 ապրիլի 2016 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը ներկայացրել է հոսպիտալում բուժվող զինծառայողների մասին վերջին տվյալները: Բուժում է ստանում 10 վիրավոր, որոնցից 3-ը վերակենդանացման բաժանմունքում են. նրանց վիճակը կայուն ծանր է, գրում է «Ա1+»-ը։ Ասատուրյանը նաև տեղեկացրել է, որ 10 զինծառայողից ոչ մեկը կոմայի մեջ չէ: «Զինվորների թվում կան և՛ պայմանագրային, և՛ պարտադիր ժամկետային զինծառայողներ: Զինվորներն ունեն տարբեր վնասվածքներ։ Կան զինծառայողներ, որոնք միացված են արհեստական շնչառական ապարատին: Վերակենդանացման բաժանմունքում գտնվում են 3 զինծառայող, մնացածը գտնվում են իրենց բաժիններում»,- ասել է, սակայն զինծառայողների անունները չի նշել, գրում է Tert.am-ը: Ապրիլի լույս 2-ի գիշերվանից շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 2 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և, ԼՂ ՊԲ տվյալներով, 14 տանկ ու հինգ զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 12 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում: Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, ևս 37-ը վիրավորվել է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, ևս վեց քացաքացիական, որոնցից երկուսը` երեխա, վիրավորվել են: Կարդացեք նաև՝ Մարտունիում վիրավորված երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա է արձանագրվել ՊԲ-ն պատրաստ է քննարկել կրակի դադարեցման առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |