Իրանական սահմանամերձ համայնքը հրետակոծվել է ղարաբաղա-ադրբեջանական մարտերի ընթացքում![]() 3 ապրիլի 2016 - 20:04 AMT PanARMENIAN.Net - Իրանական Արևելյան Ատրպատական նահանգի Խոդաֆարին շրջանի գյուղերից մեկի տարածքում ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալված մարտերի ժամանակ արկեր են ընկել: Ինչպես գրում է Farsnews լրատվականը՝ հղում անելով նահանգապետի տեղակալին, ընդամենը իրանական տարածքում ընկել է երեք արկ: Նա նշել է նաև, որ իրանցի սահմանապահները կապնվել են ադրբեջանական ու հայկական կողմերի հետ, ու երկուսից էլ հավաստիացում ստացել, որ նման միջադեպեր չեն կրկնվի: Իրանական Խոդաֆարինը սահմանակից է ԼՂՀ Հադրութի շրջանին, գտնվում է ՊԲ ու ադրբեջանական զինուժի շփման գծից բավականաչափ հեռու, նույնանուն ջրամբարի ու կամուրջների հարևանությամբ: Հաշվի առնելով սահմանից մեծ հեռավորությունը, առավել հավանական է, որ տարածքը հրետակոծվել է ադրբեջանցիների կողմից՝ հայկական թիկունքին հարվածելու փորձի ժամանակ: Քարտեզում Խոդաֆարինը՝ կապույտ նիշով Կարդացեք նաև. Թեհրանը կոչ է արել զերծ մնալ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրող քայլերից Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |