Վրաստանի վարչապետը ԼՂ-ում ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցություն է անցկացրել![]() 3 ապրիլի 2016 - 21:28 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ: Վրաստանի կառավարության հաղորդագրության համաձայն, Կվիրիկաշվիլին ապրիլի 3-ին անցկացրել է խորհրդակցություն՝ արտգործնախարարի, ուժային կառույցների ղեկավարների, խորհրդարանականների մասնակցությամբ: «Վարչապետը անհանգստություն է հայտնել՝ կապված Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողությունների հետ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում», - ասված է հաղորդագրությա մեջ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ հույս ունի՝ համաշխարհային հանրության ջանքերով իրավիճակը կհանդարտվի՝ ապահովելով խաղաղություն և կայունություն տարածաշրջանում: Ապրիլի լույս 2-ի գիշերվանից շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են, ընդհանուր առմամբ, 2 ուղղաթիռ, 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և, ԼՂ ՊԲ տվյալներով, 1 «Գրադ», 15 տանկ, հինգ զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 12 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա է 19 դիակ, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ: Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, ևս 37-ը վիրավորվել է: ՊԲ-ն նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, ևս վեց քացաքացիական, որոնցից երկուսը` երեխա, վիրավորվել են: Բաբայան. Հակառակորդն արդեն ի վիճակի չէ լուրջ քայլերի դիմել, իրավիճակը վերահսկելի է ՊԲ-ն պատրաստ է քննարկել կրակի դադարեցման առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |