Ադրբեջանցի զինծառայողը չի ցանկանում հայրենիք վերադառնալ

PanARMENIAN.Net - Հայկական կողմը Միջազգային կարմիր խաչի ներկայացուցիչներին է փոխանցել ադրբեջանցի զինվոր Սամիր Մամեդովի դիմումը նրան երրորդ երկրին հանձնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Day.az-ը հղում անելով տեղեկացված աղբյուրներին, ադրբեջանցի ռազմագերին ցանկություն է հայտնել, որ իրեն հանձնեն եվրոպական մի որեւէ երկրի կամ ԱՄՆ-ին: Նույն աղբյուրները նշել են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Սամիր Մամեդովի ծնողների միջոցով ներկայումս փորձում է ազդել նրա վրա, որպեսզի նա փոխի իր որոշումը: Ծնողների նամակը` հայրենիք վերադառնալու խնդրանքով արդեն փոխանցվել է Կարմիր Խաչի ներկայացուցիչներին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---