ՀՀ ՊՆ. Հայկական ստորաբաժանումներն ադրբեջանական 3 նոր տանկ են խոցել

ՀՀ ՊՆ.  Հայկական ստորաբաժանումներն  ադրբեջանական 3 նոր տանկ են խոցել

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ի առավոտյան մարտերում հայկական ստորաբաժանումներն ադրբեջանական 3 նոր տանկ են խոցել: Այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարար մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում:

Ավելի վաղ Հովհաննիսյանը հայտնել է, որ հայկական ստորաբաժանումները առաջնագծի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն ազատագրելով նորանոր դիրքեր ու բնագծեր։

Ապրիլի լույս 2-ի գիշերվանից շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և, ԼՂ ՊԲ տվյալներով, 18 տանկ ու հինգ զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում:

Ապրիլի 2-ի տվյալներով՝ հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, ապրիլի 3-ի դրությամբ՝ մոտ 37-ը վիրավորվել է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, երեք տարեց դաժանաբար սպանվել է Թալիշ գյուղում: Եվս վեց քացաքացիական, որոնցից երկուսը` երեխա, վիրավորվել են:

Կարդացեք նաև՝ ԼՂՀ ՊՆ. Հակառակորդն ականանետերից ու հրանոթներից արկակոծում է ՊԲ ատաջնային դիրքերն ու մոտակա բնակավայրերը

Բաբայան. Հակառակորդն արդեն ի վիճակի չէ լուրջ քայլերի դիմել, իրավիճակը վերահսկելի է

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---