ԱՄՆ կոնգրեսական Շերմանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը 4 ապրիլի 2016 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, մինչև վերջինս չդադարեցնի ագրեսիան, հրաժարվի բռնությունից ու պարտավորվի xարաբաղյան հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով, հայտնում է Tert.am-ը ԱՄՆ Հայ դատի գրասենյակի վրա հղումով: Կոնգրեսականի խոսքով՝ վերջին օրերին ադրբեջանական ագրեսիան հիասթափեցնող է։ Նա հիշեցրել է բազմաթիվ զոհերի մասին ու նշել, որ ինքը կոչ էր արել Ադրբեջանին՝ օգտագործել Վաշինգտոնում Միջուկային անվտանգության գագաթնաժողովը խաղաղության գործընթացին նպաստելու համար։ «Դրա փոխարեն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր հարձակումներ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ես խստորեն դատապարտում եմ այդ ագրեսիան, և հավատում եմ, որ ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանին պետք է դադարեցվի, քանի դեռ նա չի դադարեցրել ագրեսիան, հրաժարվել բռնությունից ու պարտավորվել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով»,-ասված է կոնգրեսականի տարածած հաղորդագրության մեջ։ Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և, ԼՂ ՊԲ տվյալներով, 18 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ: Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են: : Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |