Ադրբեջանն ընդունել է ևս 3 զինծառայողի զոհվելու փաստը 4 ապրիլի 2016 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը հայտատարել է ապրիլի 3-ին ԼՂՀ Պաշտպաբության բանակի զորամիավորումների հետ մարտերում երեք զինծառայողի զոհվելու մասին: Ադրբեջանի փաստացի ընդունել է 15 զինծառայողի զոհվելու փաստն ու չի հայտարարել ոչ մի վիրավորի մասին: Բաքվի կողմից նաև ընդունվել է 1 տանկ և 1 ուղղաթիռ կորցնելու փաստը: Հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում, սակայն, առկա է մի քանի տասնյակ զոհված ադրբեջանցի զինվորների պատկերներ: Մասնավորապես, 21 դիակ է պատկերված Սեյսուլանի ուղղությամբ մարտերի արված տեսանյութում, ևս 9 դիակ՝ ապրիլի 2-ին չեզոք գոտում ընկած տարածքում, ևս երեքը՝ խոցված ուղղաթիռի տեսանկարահանման հետքերով, ևս մի քանի տասնյակ դիակներ են առկա տարբեր ուղղություններով ազատագրված դիրքերում արված լուսանկարներում: Ընդհանուր առմամբ, ըստ հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերի, Ադրբեջանն արդեն ունի 50-ից ավել զոհ: Ապրիլի 2-ի դրությամբ, ԼՂՀ ՊԲ գնահատականով, ադրբեջանական կողմի զոհերի թիվը մոտ 200 էր: Ապրիլի լույս 2-ի գիշերվանից շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և, ԼՂ ՊԲ տվյալներով, 18 տանկ ու հինգ զրահամեքենա: Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավորվել է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, երեք տարեց մարդ դաժանաբար սպանվել է Թալիշ գյուղում: Եվս վեց քացաքացիական, որոնցից երկուսը` երեխա, վիրավորվել են: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |