Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչը՝ France24-ին․ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ժամանակն է 4 ապրիլի 2016 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը ապրիլի 4-ին France24-ի եթերում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հանդեպ ագրեիսային։ Նա ժխտել է Ադրբեջանի կողմից միակողմանի հրադադարի հայտարարությունը՝ նշելով․ «Չկա հրադադար։ Այն միայն հայտարարություն է Ադրբեջանի կողմից։ Ադբեջանն այս պահից 3 ժամ առաջ շարունակ ռմբակոծում է Լեռնային Ղարաբաղի քաղաքները՝ հատկապես Մարտակերտը, որը գտնվում է հյուսիսում, և սպանում քաղաքի խաղաղ բնակիչներին»,- մեջբերում է Panorama.am-ը։ Հաղորդավարի հարցին, թե արդյոք միջազգային հանրությունն այս կոնֆլիկտին չի միջամտում, ԼՂ ներկայացուցիչը մեկնաբանել է, որ խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը փորձում է գտնել հակամարտության լուծումը։ «Միջազգային հանրությունը հանդես եկել է հայտարարություններով, սակայն ժամանակն է, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն, քանի որ, ինչպես արդեն ասացի, քաղաքացիական բնակչությունն է ռմբակոծվում ու սպանվում, և մենք չենք կարող բավարարվել միայն հայտարարություններով»։ ԼՂ ներկայացուցիչը նշել է, որ հրադադարի ստորագրումից ի վեր 22 տարվա մեջ սա առաջին դեպքն է, որ Ադրբեջանն այսպիսի ուժեղ հարձակում է գործում և ռմբակոծում Լեռնային Ղարաբաղի քաղաքները։ ԼՂ ՊԲ տվյալներով,ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և 18 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ: Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են: Կարդացեք նաև՝ ԱՄՆ կոնգրեսական Շերմանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոստովանել է, որ իրենք են նախահարձակ եղել Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |