Երեւանն ու Բաքուն արդեն մոտ են ղարաբաղյան խնդրի վերաբերյալ համաձայնությանը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հուսով է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո նոր խթան կհայտնվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, որը տեսանելի կլինի: «Սակայն այժմ այդ խթանը բոլորովին տեսանելի չէ, քանի որ մինչեւ ընտրությունները բանակցությունները շատ հանգիստ են ընթանում»,-նշել է նա: Նա նաեւ հույս է հայտնել, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո կոնկրետ լուծում կլինի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: «Ես համեստ համանախագահ եմ, միջնորդ: Ես պատասխանատու չեմ լուծման համար: Միայն նախագահները կարող են իրենց վրա նման պատասխանատվություն վերցնել»,-հայտարարել է Մեթյու Բրայզան: Մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարության կետը, որտեղ ասվում է, որ պետությունների ղեկավարները պետք է նախապատրաստեն հանրությանը փոխզիջման, ամերիկացի համանախագահը նշել է. «Ինչպես գիտեք, կան ընդհանուր սկզբունքներ, որ առաջարկել են համանախագահները: Այդ սկզբունքներն էլ հենց փոխզիջումն են: Որպես համանախագահներ մենք կարծում ենք, որ դա լավ հնարավորություն է տալիս լուծելու խնդիրը: Սակայն, քանի որ դա փոխզիջում է, պետք է ընդհանուր լեզու գտնել: Այժմ, կարծում եմ, երկու կողմերն արդեն մոտ են փոխզիջման եւ համաձայնության: Սակայն նրանք դեռ չեն հասել այդ ճանապարհի ավարտին, տեխնիկական հարցեր են մնացել, որոնց վերաբերյալ եւս պետք է ընդհանուր լեզու գտնել»,-հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---