Ադրբեջանից նավթի արտահանումն ընկել է 7%-ով 1-ին եռամսյակում![]() 4 ապրիլի 2016 - 12:29 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի առաջին եռամսյակում Սուպսայի, Նովորոսիյսկի և Ջեյհանի նավահանգիստներից արտահանվել է մոտ 5.3 մլն տոննա նավթ՝ 2015 թվականի առաջին եռամսյակի ավելի քան 5.7 մլն համեմատ: Հաշվետու ժամանակաշրջանում ադրբեջանական նավթի արտահանումն, այսպիսով, կրճատվել է ավելի քան 7%-ով: Նշված ժամանակաշրջանում ընկել է նաև նավթի գինը: 2015 թվականի հունվարին, փետրվարին ու մարտին Brent միջին արժեքը կազմել էր $52.99, $62.98 և $55.11: 2016-ի առաջին երեք ամիսներին բարելի գինը կազմել է համապատասխանաբար $34.74, $40.16 և $38.32: Նավթի արդյունահանումն Ադրբեջանում 2015-ին կազմել է 41,6 մլն տոննա` 2014-ի համեմատ կրճատվելով 1,1 տոկոսով: Նավթի արտահանումն Ադրբեջանից 2015-ին կազմել է 38,1 մլն տոննա: 2013-ից նավթի գներն անկում են ապրել ավելի քան 2 անգամ, ինչը լուրջ ճգնաժամի պատճառ է դարձել մի շարք նավթ արդյունահանող երկրներում, այդ թվում ՌԴ-ում և Ադրբեջանում: Ռուբլին ու մանաթը նավթի ցածր գների պայմաններում արժեզրկվել են ավելի քան 100 տոկոսով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |