ՌԴ Պետդումայի խոսնակ. Խաղաղության հաստատման ճանապարհը երկխոսությունն է![]() 4 ապրիլի 2016 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքում երկխոսությունն ու փոխզիջումն են, հայտարարել է լրագրողներին ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: «Խաղաղության հաստատման ճանապարհը միշտ երկխոսության միջով է անցնում, փոխզիջման, և երկու կողմերը պետք է մշտապես աշխատեն երկխոսություն հաստատել և փոխզիջման հասնել»,-ասել է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի ղեկավարը: Նարիշկինը նաև նշել է, որ «Ռուսաստանն այս բարդ ու ծանր հակամարտության ամբողջ ընթացքում ինտենսիվ աշխատանք է տարել և տանում է`այդ թվում նաև Մինսկի խմբում, նպատակ ունենալով կարգավորել հակամարտությունը»: «Պետք է ասեմ, որ Ռուսաստանը, գուցե առավել, քան որևէ այլ երկիր, շահագրգռված է վերականգնել խաղաղությունը Հարավային Կովկասում»,-հավելել է Պետդումայի խոսնակը: Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ ՌԴ ՊՆ և ԱԳՆ ղեկավարները զրույցներ են ունեցել Ադրբեջանի և Հայաստանի իրենց պաշտոնակիցների հետ, համապատասխան հայտարարություն է արել ՌԴ նախագահը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և, ԼՂ ՊԲ տվյալներով, 20 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ: Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |