Տավուշում զինվոր է վիրավորվել. Վիճակը կայուն ծանր է 4 ապրիլի 2016 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուրում հակառակորդի կրակոցից ապրիլի 4-ին պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Նա տեղեփոխվել է Բերդի հոսպիտալ, PanARMENIAN.Net ին տեղեկացրել է Բերդի քաղաքապետ Մանուչարյան Հարությունը: Հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ վնասվել է զինծառայողի թոքը: «Վիրավորն արդեն վիրահատվել է: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Միացված է արհեստական շնչառության ապարատին»,- ասել է Գրիգորյանը: ՀՀ և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին տեղեկություններ ստանալու նպատակով PanARMENIAN.Net ը ապրիլի 3-ին կապվել է Տավուշի սահմանամերձ մի շարք գյուղերի և քաղաքների ղեկավարների հետ և գիշերվա իրադարձությունների մասին իմացել հետևյալը. Բերդում և մոտակա գյուղերում հանգիստ է եղել: Ներքին Կարմիր աղբյուրյուրում ևս հանգիստ է եղել: Ոսկեվանի ուղղությամբ չեն կրակել, խաղաղ է եղել: Ոսկեպարի ուղղությամբ կրակոցներ չեն եղել:Նոյեմբերյանում նույնպես հանգիստ էր, չեն կրակել: Պառավաքարում կրակոցներ չեն եղել, խաղաղ էր: Այգեպարում էլ է հանգիստ եղել: Երևանի զինհոսպիտալում 12 զինվոր է բուժվում, վիճակները կայուն է Մարտունիում վիրավորված երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա է արձանագրվել Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան ՀԱԿ. Ժողովրդի ընդվզումն իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է «Պահանջում ենք իշխանություններից զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից»,–ասել է Զուրաբյանը ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում |