Կիպրոսի ԱԳՆ. Բաքուն պիտի հարգի ստատուս-քվոն, Անկարան՝ չապակայունացնի իրավիճակը![]() 4 ապրիլի 2016 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում ընթացող ռազմական բախումների վերաբերյալ: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ Կիպրոսի կառավարությունը հետևում է «Ադրբեջանի զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղում (Արցախում) զինադադարի խախտմանը»: «Մենք դատապարտում ենք ուժի կիրառումն ու հատկապես քաղաքացիականների զոհերը և պահանջում ենք Ադրբեջանից հարքել ստատուս-քվոն: Հակամարտության խաղաղ լուծումը այլընտրանք չունի, և Կիպրոսի կառավարությունը կարևորում է Մինսկի խմբի և եռանախագահների դերն այդ գործընթացում: Միաժամանակ, կոչ ենք անում Թուրքիային զերծ մնալ որևէ գործողություններից ու հայտարարություններից, որոնք կապակայունացնեն իրավիճակը», - ասվում է հաղորդագրությունում: Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 6 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 20 տանկ, 5 զրահամեքենա 1 ՏՕՍ ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 2 ԱԹՍ: Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել է Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են: Կարդացեք նաև. «Հասցեական և համարժեք արձագանքեք». ՀՀ ԱԺ-ի կոչը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և միջազգային կառույցներին Ամերիկյան պետությունների կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը ԼՂ-ի վրա ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |