ԱՄՆ փոխնախագահը ՀՀ և Ադրբեջանի նախագահներին կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները![]() 4 ապրիլի 2016 - 23:17 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ քննարկել է մարտական գործողությունների դադարեցման հարցը: Այդ մասին նա գրել էTwitter-ի իր միկրոբլոգում: «Ինչպես ասացի նախագահներ Սարգսյանին և Ալիևին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամբողջական կարգավորումն անչափ կարևոր է իրենց կայունության, անվտանգության և զարգացման համար»,- նշել է նա: Ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին դատապարտել էր ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում հրադադարի լայնածավալ խախտումը: Նա կոչ էր արել կողմերին խուսափել ապագա սրացումից, խստորեն հետևել հրադադարի ռեժիմին: Քերին նշել էր, որ «տարածաշրջանում անկայունությունը ցուցադրում է, ինչու կողմերը պիտի սկսեն անհապաղ բանակցություններ վարել Մինսկի խմբի հովանու ներքո` հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար»: Քերին նշել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում և որպես համանախագահ երկիր, ԱՄՆ-ն աշխատում է կողմերի հետ` հասնելու վերջնական խաղաղության: Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ: Հայկական կողմից զոհվել է 20 զինծառայող, 26-ն անհետ կորել, մոտ 72-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |