Լոս Անջելեսի հայերի բողոքի ակցիան՝ ընդդեմ Ադրբեջանի հարձակողական գործողությունների![]() 5 ապրիլի 2016 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Ընդդեմ Ադրբեջանի հարձակողական գործողությունների՝ բողոքի ակցիա է կազմակերպվել Գլենդեյլում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի մոտ: Մեծ թվով հայեր, առավելապես` երիտասարդներ են հավաքվել` իրենց զորակցությունը հայտնելու և Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտելու համար, գրում է Tert.am-ը: Բազմությանն է միացել նաև Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Կարապետյանը: Երիտասարդները նաև Լեռնային Ղարաբաղ մեկնող կամավորական թիմ կազմելու առաջարկ են հնչեցրել և նշել են, որ արդեն կան այնտեղ ուղևորվող քաղաքացիներ: Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ, 5 զրահամեքենա, 1 ՏՕՍ ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականներով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած: Տավուշի մարզում լարվածությունն աճել է. Ադրբեջանն ականանետեր է կիրառել Հակառակորդը մեծացնում է զինատեսակների տրամաչափը՝ «Սմերչ» է կիրառել ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |